Avalon Restaurant & Complex-ը իր գործունեությունը սկսել է 2013 թվականի հոկտեմբերից՝ արագ դառնալով սիրված հանգստի և միջոցառումների վայր թե՛ Աբովյանի, թե՛ Երևանի բնակիչների համար։ Համալիրը գտնվում է Աբովյան քաղաքին մոտ՝ Արամուս գյուղում, հարմարավետ և հասանելի տեղակայմամբ՝ Երևանի կենտրոնից 20-30 րոպե հեռավորության վրա:
Սկզբնական շրջանում ռեստորանը մասնագիտացած էր ձկան պատրաստման և մատուցման մեջ։ Տարիների ընթացքում այն ձևավորել է իր յուրահատուկ համբավը։
Առաջին տարում ստեղծվել են փոքր առանձնասրահներ, որոնք նախատեսված էին ընտանեկան և փոքր միջոցառումների համար։ Հետագա զարգացումների ընթացքում, հաշվի առնելով հյուրերի պահանջարկը, համալիրն ընդլայնվել է՝ առաջարկելով ավելի մեծ և բազմազան հնարավորություններ։
2019 թվականին բացվել է առաջին հարսանյաց սրահը՝ նախատեսված մինչև 230 հյուրի համար, որը հնարավորություն է տալիս կազմակերպել լայնամասշտաբ միջոցառումներ բարձր մակարդակով։
2021 թվականին բացվեցին փոքր փակ և բացօթյա սրահներ:
2025 թվականին Ավալոնը ձեռնամուխ եղավ Հայաստանի ամենամեծ բացօթյա սրահի ստեղծմանը՝ մինչև 500 հյուր:
Հենց առաջին տարում, նույնիսկ երբ սրահը դեռ նախագիծ էր մեզ վստահեցին 65+ հարսանիքներ և 30+ այլ միջոցառումներ:
Այսօր Avalon համալիրը առաջարկում է՝
• փոքր փակ սրահ՝ մինչև 90 հյուրի համար
• մեծ փակ սրահ՝ մինչև 230 հյուրի համար
• բացօթյա սրահ՝ մինչև 500 հյուրի համար
• 12 առանձին տաղավարներ՝ 8-ից մինչև 45 անձի միջոցառումների համար
Համալիրը ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի՝ մինչև 200 ավտոմեքենայի համար, ինչը թույլ է տալիս հյուրերին առանց անհանգստության կազմակերպել միջոցառումներ։
Իր գործունեության տարիների ընթացքում Avalon-ը սպասարկել է ավելի քան 100,000 հյուրերի, մշտապես պահպանելով բարձր որակ, հարմարավետություն և յուրահատուկ մթնոլորտ։
Մեզ վստահում են՝ մեր համեղ խոհանոցի, գեղեցիկ սրահների և պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքի համար: Մենք միշտ առաջարկում ենք բարձր որակ և հարմար արժեք մեր հյուրերին:
Հյուրերի կարծիքներին կարող եք ծանոթանալ մեր կայքի Review բաժնում։
Avalon Restaurant & Complex — այստեղ ստեղծվում են հիշվող միջոցառումներ և ջերմ էմոցիաներ։
Տարիների փորձ
Հյուրի տարածք
Հյուրեր
Աշխատակիցներ